Զեփյուռ կդառնամ′ մեղմիկ աննման,
Սարերից կիջնեմ նստեմ քո դռան,
Սիրուցդ վառված ասպետի նման'
Թուրըս կդնեմ քո այգու դռան:
Ու քեզ կհսկեմ գիշեր ու ցերեկ,
Մենակ թե, յա′ր ջան, շուտ-շուտ այգին եկ,
Որ նայեմ ես քեզ, կարոտս առնեմ,
Սիրուցդ արբած' մեռնեմ քո դռան:
Գարուն կդառնամ' մտնեմ քո այգին,
Բլբուլի նման փարվեմ քո վարդին.
Քո Շահենն եմ, յա′ր, հազար խաղերով,
Եկել եմ դուռդ′ մատաղ քո կյանքին:
Էլի կհսկեմ գիշեր ու ցերեկ,
Մենակ թե, յա'ր ջան, շուտ-շուտ այգին եկ,
Որ նայեմ ես քեզ, կարոտս առնեմ,
Սիրուցդ արբած′